Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն:


Ռադիոլոգների հայկական ասոցիացիան ԱՄՆ մեր գործընկերների հետ համատեղ կազմակերպեց 12 շաբաթյա խորացված դասընթաց «Կաթվածի ճառագայթային ախտորոշում» թեմայով, որը մեծ քայլ էր ոչ միայն կաթվածի ախտորոշման, այլև ընդհանուր նեյրոռադիոլոգիայի զարգացման հարցում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրել բարձրակարգ դասախոսություններ, ներկայացնել ու քննարկել բարդ կլինիկական դեպքեր և ծանոթանալ կաթվածի բուժման նորագյուն մեթոդներին:


Դասախոսությունների առյուծի բաժինը մատուցվեց մեր հայրենակից, Պենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի դասախոս Ալեքսանդր Մամուրյանի կողմից, ում ավանդը մեծ էր տվյալ դասընթացի գիտակրթական հատվածը կազմակերպելու մեջ: Անչափ կարևոր դասախոսությամբ հանդես եկավ նաև  Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանության ծառայության ղեկավար, ԱԱԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ, Հայաստանի կաթվածի խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը, ով ներկայացրեց մեր երկրում կաթվածի ծրագիրը, բուժման նորագույն մեթոդներն ու դրանց արդյունավետությունը:

 

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում բժիշկ Ալեքսանդր Մամուրյանին բարձրակարգ դասախոսություններ ներկայացնելու և խորհրդատվություն տրամարդրելու համար, ինչպես նաև Պենսիլվանիայի Թոմաս Ջեֆերսոնի անվան համալսարանական հիվանդանոցի օրդինատուրայի ծրագրի ղեկավար, ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի տեղակալ, դասախոս Լևոն Նազարյանին, Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր, Հայաստանի կաթվածի խորհրդատվական աշխատանքային խմբի նախաձեռնության ղեկավար, Հայաստանի կաթվածի խորհրդի անդամ Վիգեն Բաբիկյանին և գաղափարի համահեղինակներ՝ Ուիգմոր Քլինիքի Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար, Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի նախագահ Արմայիս Գալումյանին, ԱՄՆ-ում բնակվող բ.գ.թ., դոցենտ, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գևորգ Յաղջյանին՝ արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

 

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն


Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, հավատարիմ մնալով իր առաքելությանը, տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, իսկ, թե Հայաստանի Հանրապետության, թե արտերկրում բնակվող գործընկերներին կոչ է անում ակտիվ կերպով համագործակցել ասոցիացիայի հետ:

 

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն Կյանքի կոչվեց ևս մեկ անչափ կարևոր նախաձեռնություն

 

Սկզբնաղբյուր. Armenian Association of Radiologists
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ